Թեհրանը հավատարիմ կմնա ՄԶՉՊ-ին․ Իրանի արտգործնախարար
Իրան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտահոգությունները Թեհրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու վերաբերյալ անհիմն են, և Իրանը հավատարիմ է մնում Միջուկային զենքի չտարածման պայմանագրին (ՄԶՉՊ): Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Եթե հիմնական խնդիրը Իրանին միջուկային զենք չստանալն է, ապա խնդիր չկա։ Իրանի դիրքորոշումը չափազանց պարզ է: Իրանի դիրքորոշումը շատ հստակ է։ Թեհրանը հավատարիմ է ՄԶՉՊ-ին, և ուժի մեջ է Գերագույն առաջնորդի ֆեթվան, որը որոշեց ամեն ինչ»,- ընդգծել է արտգործնախարարը SNN հեռուստաալիքի եթերում։
