Ես արժանի եմ Խաղաղության Նոբելյան մրցանակի․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
«Ինձ երբեք Խաղաղության Նոբելյան մրցանակ չեն տա։ Ես արժանի եմ դրան, բայց երբեք չեն տա ինձ», - ասել է Թրամփը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։
Նախօրեին հարավկորեական Chugan Choson հրատարակությունը հայտնել էր, որ Կորեայի Հանրապետության խորհրդարանական հետախուզության կոմիտեի փոխնախագահ Պակ Սուն Վոնը Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Ավելի վաղ Արևելյան Թիմորի նախագահ Խոսե Ռամոս-Հորտան հայտարարել էր, որ պատրաստ է Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե նա կարողանա հասնել ուկրաինական ճգնաժամի և Գազայի հատվածի հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես խոսել է Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու իր պատրաստակամության մասին՝ նշելով, որ մրցանակն «այլևս ոչինչ չի նշանակում»։
