Մենք նոր-նոր ենք պետություն դառնում. Արարատ Միրզոյան Բան ու գործ թողնենք՝ Ադրբեջանին ապացուցենք, որ Գանձասարը հայկական է. անիրագործելի է․ Փաշինյան Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են․ Վարդևանյան Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը «Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը 1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան 

Միլիտոնյան. Ո՞ւմ հավատալ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս ՎազգեՆ առաջինի՞ն, թե՞ դատախազության պաշտոնյային

Հասարակություն

Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն անդրադարձել է հունվարի 22-ի վարչական դատարանի դահլիճում Հայաստանի գրողների միության շենքի վերաբերյալ դատական նիստին. 

«Ո՞ւմ հավատալ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս ՎազգեՆ առաջինի՞ն, թե՞ ՀՀ դատախազության պաշտոնյային.

2025 թվականի հունվարի 22-ին ՀՀ վարչական դատարանի դահլիճում Հայաստանի գրողների միության շենքի վերաբերյալ դատական նիստի ժամանակ ՀՀ դատախազության պետական շահերի վարչության պետի տեղակալ Սոնա Հովսեփյանը կարդաց 1952 թվի Երևանի քաղխորհրդի գործկոմի (այն ժամանակ, չգիտես ինչու, ռուսերեն գրված) որոշումը, որ, իբր, ՀԳՄ Բաղրամյան N3 հասցեում գտնվող շենքը 1952 թվից եղել է «Жилой дом», այսինքն՝ բնակելի տուն, չնշելով արխիվային փաստաթղթի գլխագիրը՝ «О передаче особняка N3 по ул. Баграмяна союзу советских писателей Армении», պարզ է, որ խոսքը առանձնատան մասին է։ Կածում եմ, բացատրել պետք չէ, թե ինչ տարբերություն ունի առանձնատունը բնակելի տնից։ Տիկին Սոնա Հովսեփյանն իր կողմից հավելեց, որ այդ տունը սկզբում ունեցել է բնակիչներ։

Ուսումնասիրելով այդ թվերի մեր գրական մամուլը, համոզվեցինք, որ պաշտոնյայի խոսքը չի համապատասխանում իրականությանը, փաստերը վկայում են՝ «Գրական թերթի» 1951 և 1952 թվերի հրապարակումները, հայտարարությունները, այժմ ապրող ավագագույն գրողների վկայությունները, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի ինքնակենսագրական գրվածքից մեջբերումը և այլ նյութեր, որ Հայաստանի գրողների միությունը Բաղրամյան N3 հասցեում գտնվող շենքում սկսել է ակտիվ գործունեություն ծավալել դեռևս 1951 թվականից։
Եվ որ շենքը, ըստ Ավիկ Իսահակյանի գրության (վերջին և մյուս հիշատակած նյութերը տպագրվում են այսօրվա «Գրական թերթում») կառուցվել է հատուկ Հայաստանի գրողների միության համար, որը լսել է իր պապ Ավետիք Իսահակյանից։ Վարպետին 1950 թվին, իր ծննդյան 75-ամյակի առթիվ, հրավիրել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը, հանդիպման ժամանակ մեծն Իսահակյանը առաջարկել է ՀԳՄ-ին, ինչպես մյուս հանրապետություններում, ապահովել արժանի պայմաններով շինությամբ։

Երջանկահիշատակ Գրիգոր Հարությունյանն էլ ընդառաջելով ասել է, որ այնպիսի վայր ընտրեք, որ լինի Ձեր տան մոտ և Դուք ոտքով գաք աշխատատեղ։ Այդպես էլ լինում է։ Շենքը կառուցվել և գործել է 1951 թվից, որպես Հայաստանի գրողների միություն։  Հարգելի Սոնա Հովսեփյան, չգիտեմ ո՞վ է շփոթության մատնել Ձեզ, որ հայտարարեցիք, թե շենքը չի կառուցվել Հայաստանի գրողների համար և այնտեղ նախապես եղել են բնակիչներ։ Ո՞ւր են նրանք, ի՞նչ եղան։ Չգիտեմ, որ ոմանք իրենց բնակարանները հոժարակամ թողնեն և անհետանան և որ բնակելի շենքն ունենա մեծ, օթյակով դահլիճ, սյունազարդ միջանցքներ, փոքր դահլիճներ ու գրադարան, ընդարձակ ճաշարան...

Ահա, թե որն է իրականությունը, դրան գումարած նաև Ավետիք Իսահակյանն իր անձնական հոնորարներից ներդրում է ունեցել շենքի տանիքը ավարտելու գործում, այդ մասին էլ կան  վկայություններ։

Չմոռանանք հիշեցնել, որ Երևանի քաղխորհրդի վերոհիշյալ որոշմամբ Երևանի Բաղրամյան N3 հասցեում գտնվող տունը փոխանցվել է Հայաստանի գրողների միության հաշվեկշռին։
Այս տարի լրանում է Վարպետի 150-ամյակը, լավ կլինի նրան արժանին մատուցենք, ինչպես 1950 թվին, երբ լրանում էր նրա 75-ամյակը և հոբելյանն այժմ չմթագնենք, նաև մյուս մեծ գրողների՝ ՀԳՄ անդամ դասականների հիշատակը։ Հայրենիքին նրանց մատուցած գեղարվեստական, հայրենասիրական, մարդկային, համաշխարհային նշանակության տուրքը վերածենք  առուվաճառքի։

Նրանց նվիրական գործի արժեքն անգնահատելի է և ոչ մի դրամ-դոլարային թիվ ու բյուջե ի զորու չեն համեմատվել։

Հավելենք՝ ՀԳՄ շենքի մեծ մասը՝ շենքին կից հիմքից չորս հարկ և հիմնական կառույցի 4-րդ հարկը կառուցվել է 1970-ականների սկզբին, որի ֆինանսավորումը ապահովել է ՍՍՀՄ գրական ֆոնդը, որը գոյանում էր ժամանակակից և դասական գրողների հոնորարներից տոկոսներից։ Այսինքն՝ մենք՝ այն ժամանակվա գրողներս, ևս մեր տուրքն ունենք այդ գործում։

Վերջում, հարգելի Սոնա Հովսեփյան, ևս մեկ անգամ անդրադառնամ Ձեր խոսքին, թե այսօրվա ՀԳՄ-ն նախկին սովետականը չէ, Անկախության 1993 թվականին է ծնվել և ժառանգորդը չէ նախկին, անցած միությանը։ Ինչպես «Գրական թերթի» նախավերջին համարում եմ գրել՝ ՀԳՄ-ն նույն հասցեում, նույն գրական դեմքերով, ինչ 1993 թվի սկզբում և առաջ էր, այդպես էլ 1993 թվին, Ձեր նշած ծննդյան օրը, նույնական էր, ՀԳՄ նախագահ Վահագն Դավթյանն էր։  Նաև պահպանել են գրական մամուլի թերթերն ու ամսագրերը, ստեղծագործական տները և հոգացել են նրանց պահպանման ծախսերը, մուծել հարկեր։ Չմոռանանք նաև ներդրողներին։

Շարունակել ենք մեր մեծերի ավանդույթները, գումարած՝ արդեն 13 տարի մեր միության անդամներն են Սփյուռքի և Արցախի գրողները։

Մենք մենք ենք և անցյալ տարի նշեցինք Հայաստանի գրողների միության 90-ամյակը։
Հորդորում եմ կարդալ 2025 թվականի փետրվարի 7-ի «Գրական թերթի» համարը և կտեսնեք, որ Անկախությունից առաջ, 1990 թվին, արդեն վերոհիշյալ թերթում ՀԳՄ-ի նախագահությունը հրապարակել էր նախագիծ, որով նախանշվում էր ընդլայնված, առանձնակի գրական ընկերակցության ծրագիր, և ներկայացվել էր պատկան մարմիններ։ Այդ ծրագիրը հիմնականում դարձավ 1993 թվականի կանոնադրության հիմք։ Դա էլ մենք էինք և մեր Միությունը։
Պատահական չէ, որ մեր միությունն էր Ղարաբաղյան շարժման կենտրոնական դիրքերում, մեր միության շենքում ձևավորվեց երկրապահ կամավորականների շտաբը՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ (ՀԳՄ անդամ), հիշենք նաև 1965 թվականին ՀԳՄ անդամների գործուն մասնակցությունը 1915 թվի հայոց ցեղասպանության հիշատակը հարգելու, վերարթնացման  ցույցերին ու միտինգներին։

Գուցե՞ այս քայլերի պատճառով են թիրախավորել Հայաստանի գրողների միության և Հայաստանի նկարիչների միության անշարժ գույքերը։ Արդեն մի տարի է, ինչ դատաիրավական տիրույթի տարաբնույթ նյութերով գոյանում է հսկա տրցակ և մեր հոգին դուրս է գալիս պատասխաններ ուղարկելով, քննարկումներ ու հանդիպումներ կազմակերպելով արվեստագետների հազարավոր ներկայացուցիչների բորբոքված ու վիրավորված զանգվածի հետ։ ՀԳՄ-ն և ՀՆՄ-ն իրենց հավաքներով ու համաժողովներով տեղեկացրել են ՀՀ կառավարությանը, որ իրենց կանոնադրության մեջ որոշել են անշարժ գույքերը երբեք չվաճառելու դրույթ ավելացնել և դա արդեն ուժի մեջ է։

Բարեբախտաբար մյուս միությունները դեռ չեն ստացել նման «սև թղթեր»։
Հիշենք, որ ՀՀ Ազգային ժողովում ՀՀ վարչապետը խոսելով «Սպարտակ» մարզադաշտի առք ու ջաճառքի մասին, հանձնարարեց ՀՀ դատախազությանը ուսումնասիրել նմանատիպ գործարքները։ Եվ, չգիտես ինչո՞ւ (գուցե ոմանք գիտեն) նշանառության տակ են հայտնվել ստեղծագործական երկու միությունների գույքերը։ Ասեմ, որ 2006 թվին հայտնի ու անհայտ մեծավորներից առաջարկներ են եղել ՀԳՄ-ի շենքի վրա հարկեր ավելացնել, Սևանի ստեղծագործական տունը վաճառել Լոնդոնից հայտնված գործարարի (2012 թիվ), որոնց մերժման ու ի չիք դառնալուն նվաստս, դեռևս ՀԳՄ քարտուղար լինելով, վճռական մասնակցություն եմ ունեցել։ Հիմա ափսոսա՞նք մեր արածի համար, հարգարժան հայցեր ներկայացրած, մեր սեփականության իրավունքը վիճարկողներ։

Վերջապես այսօրվա ՀՀ դատախազությունը դատափետության ենթարկելով ՀՀ կադաստրի կոմիտեին, նույն չափով ոտնահարում է այն ժամանակվա ՀՀ կառավարությանը։

Մի խոսքով, անտերության թամաշայի (կներեք ոչ հայերեն բառ օգտագործելու համար) ականատեսն ու դատարանում 3-րդ անձի կարգավիճակ ունեցողն ենք, որի աչքի առաջ վիճարկվում է մեր անշարժ գույքերի ու մեր միության ճակատագիրը։ Այս ամենը տեսնելով ո՞ր խիզախ ներդրողն է հայտնվելու սփյուռքից և այլ երկրաբնակներից ու մեր շրջապատից։
25 տարի առաջ ՀՀ կադաստրի կողմից տրված մեր անշարժ գույքերի սեփականության իրավունքը վիճարկվում է ՀՀ վարչական դատարանում։ Այն դատաիրավական աշխարհի մասին է խոսքը, որ ՀՀ վարչապետի գնահատմամբ դեռևս անկատար է, էլ չեմ ասում ԱՄՆ-ի պետ.դեպ-ի և եվրոպական կառույցների քննադատական դիտարկումները այդ ուղղությամբ։ Նաև նշենք՝ վերջերս մի հարվածով փոփոխվեցին այդ տիրույթի մի շարք նախարարներ ու գլխավոր դեմքեր։
Հայաստանի գրողների միության կլոր սրահում և միջանցքների պատերին մեր կենսագրությունն է գրողների լուսանկարների սրբազան երթով, նաև ժամանակակից տաղանդավոր և հայտնի անունների շարունակման ջիղով։

Մենք ենք և մենք չենք բաժանվում, տրոհվում մինչ 1993-ը և հետո։

Գրականության և նրա ծառաների ընթացքը չի չափվում տարիներով, այլ միասնական անմահ ժամանակով։ Նրան սիրով դիպչողը լցվում է պայծառ ներշնչանքով, ատելությամբ հրմշտողը՝ պղտոր, անհեռանկար անիծվածությամբ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մենք նոր-նոր ենք պետություն դառնում. Արարատ Միրզոյան Բան ու գործ թողնենք՝ Ադրբեջանին ապացուցենք, որ Գանձասարը հայկական է. անիրագործելի է․ Փաշինյան Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են․ Վարդևանյան Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը «Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը 1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանանՍոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՄահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային Ինչպե՞ս են հանգած աստղերը վերածվում հսկայական «ադամանդների»․ աստղագետը բացատրել էՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Ավարտին են մոտենում Էբոլայի և Մարբուրգի տենդերի դեմ նոր պատվաստանյութերի փորձարկումներըՄյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռինՀայաստանը կմասնակցի «Ապագայի գիտնականներ» միջազգային նախագծինԵրևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Լեհ պատգամավոր․ Ուկրաինայի հարվածները չեն կարողացել խաթարել Ռուսաստանի էներգետիկ համակարգըԳերմանացի քաղաքական գործիչը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային ֆինանսավորումը՝ հիշատակելով «ոսկե զուգարանները»Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph ՌԴ Պետդումայում բացատրել են՝ ինչ է նշանակում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին «ռազմական զսպմամբ» պատասխանելըԱրտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքումԻսրայելում ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել․ դեսպանԵրևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանըNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարանԽելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոուԼատվիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն հետ են մնում անօդաչու տեխնոլոգիաների զարգացման տեմպերիցԻլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցըԻ՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն ԱշոտյանՆԳՆ-ն նոր մոդել է ներդնում․ ոստիկանության և փրկարար ծառայության կադրերի համար կարիերայի նոր ուղիԶախարովա․ Ռուսաստանը միջազգային ասպարեզից «չեղարկելու» փորձերը ձախողվել են«Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան«TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն ՍուրենյանցԱռեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվելՍոմալիի ափերի մոտ ծովահենությունը հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին«Միսս Ռուսաստանը» հերքել է Աբու Դաբիում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրերըԻտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուցԼավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունըԲիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ ՖարչնիկըՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորություններըՇենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա2,68 միլիարդ դոլարի ՀՕՊ փաթեթ՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ը նոր զենքի վաճառք է հաստատել
Ամենադիտված