Նոր մանրամասներ՝ Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ հնչած կրակոցներից
Արտակարգ Պատահար
SHAMSHYAN.com-ի տեղեկություներով երեկ` փետրվարի 5-ին, օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներով պարզվել է Փարաքար խոշորացված համայնքի Մերաձավան բնակավայրի Երևանյան փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ հասցեի մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակիցների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00։40-ի սահմաններում, նշված վայրում Մերձավանում հաշվառված 35-ամյա Տիգրան Մանուկյանը, Մերձավանում հաշվառված 41-ամյա Գեորգի Մանուկյանը , Մերձավանում բնակվող 21-ամյա Արսեն Մարդոյանը, Մերձավանում բնակվող 22-ամյա Մարտիկ Բաղդասարյանը և Երևանում հաշվառված 29-ամյա Գրիգոր Օհանյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել ու ծեծի են ենթարկել Մերձավանում բնակվող 22-ամյա Վլադմիր Խդրյանին, որից հետո վիճաբանությունը շարունակվել է Մերձավան գյուղի Երևանյան 51 հասցեի դիմացի հատվածում։ Արդեն այդտեղ վիճաբանությանը միացել են Վ․ Խդրյանի մտերիմներ, Մերձավանի բնակիչ 29-ամյա Արմեն Ղազարյանը (ով Գ․ Շամշյանի տեղեկություններով հայտնի է «ՏԸԶ» մականվամբ) Մերձավանում հաշվառված 28-ամյա Արթուր Գալստյանը, Մերձավանում հաշվառված 31-ամյա Մարզպետ Գալստյանը և դեռև չճշտված մի քանի անձինք։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ