ԱՄՆ կառավարական նավերն անվճար կանցնեն Պանամայի ջրանցքով․ Պետդեպ
ԱՄՆ
Պանամայի կառավարությունը հայտարարել է, որ կհրաժարվի ԱՄՆ պետական նավերի համար վճարներից՝ կիրակի օրը պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Պանամա կատարած այցից հետո:
Չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտը հայտարարեց, որ պետական ամերիկյան նավերն այժմ կարող են անցնել Պանամայի ջրանցքով՝ առանց վճարի:
«Պանամայի կառավարությունը համաձայնել է այլևս վճարներ չգանձել Պանամայի ջրանցքով ԱՄՆ կառավարական նավերի համար», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, որը տեղադրված է X հարթակում:
Գերատեսչությունում նշել են, որ այս համաձայնագիրը թույլ կտա ԱՄՆ կառավարությանը տարեկան խնայել միլիոնավոր դոլարներ։
Պանամայի ջրանցքի իշխանությունները դեռ չեն պատասխանել մեկնաբանության խնդրանքին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)