Պետական պահպանության ծառայության զինծառայողները կընդգրկվեն հատուցումների համակարգում
Հասարակություն
Պետական պահպանության ծառայության զինծառայողները կներառվեն օրենքով սահմանված հատուցումների համակարգում՝ ապահովելով պաշտպանության ոլորտում հավասար պայմաններ և համընդհանուր իրավահավասարություն, որոշումն ընդունել է ՀՀ կառավարությունը։
Գործող օրենքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների համար հատուցումները տարածվում են պաշտպանության ոլորտի աշխատակիցների վրա։ Առաջարկում է այս շրջանակում ընդգրկել նաև Պետական պահպանության ծառայության զինծառայողներին՝ ապահովելով, որ նրանք օգտվեն նույն իրավունքներից։
Պետական պահպանության ծառայության զինծառայողները կունենան հավասար իրավունքներ հատուցումների հարցում՝ առանց լրացուցիչ ֆինանսական բեռի պետական բյուջեի համար։ Այս կարգավորումը նպատակ ունի պաշտպանել բոլոր զինծառայողներին՝ անկախ նրանց ծառայության բնույթից։
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու