Քաղաքապետարանում ձերբակալված անձանցից 4-ը կալանավորվել է. Հակակոռուպցիոն կոմիտե
Իրավունք
Երեկ ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառվելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, բոլոր միջնորդությունները բավարարվել են, կալանավորված անձանցից 2-ը քաղաքապետարանի պաշտոնյաներ են։ Այս մասին Euromedia24–ին հայտնեց ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ըստ տեղեկությունների՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ձերբակալությունները կապված են կաշառքի գործի հետ։ Գործով նախաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ երեկ՝ փետրվարի 5-ին, ձերբակալվել էին Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ նրանց թվում են Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Արամ Գյուլզադյանը։
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)