Մասկը մերժել է Politico-ի USAID-ի կողմից հովանավորվող այլ լրատվամիջոցների ֆինանսավորումը
ԱՄՆ
Իլոն Մասկի Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE) դադարեցնում է Politico-ի և այլ լրատվամիջոցների ֆինանսավորումը, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, գրում է բրիտանական Daily Mail-ը։
«Ձախակողմյան Politico լրատվականը ստացել է ապշեցուցիչ 8,2 միլիոն դոլար «կառավարական սուբսիդիաներ», որոնք բացահայտվել են Իլոն Մասկի DOGE-ի կողմից: Գերատեսչությունը մի շարք պետական կառույցների, այդ թվում՝ ԱՄՆ USAID-ի ֆինանսավորման կրճատման գործընթացում է»,- գրել է թերթը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ասել է, որ Politico-ին տրված գումարն օգտագործվել է «հիմնականում հարկատուների հաշվին Politico-ի բաժանորդագրությունները սուբսիդավորելու համար», նշում է թերթը։
«DOGE-ն այժմ աշխատում է այդ վճարները չեղարկելու ուղղությամբ», - ասել է Լևիտը:
