Դրվագներ են արձանագրվել, որոնք մենք ընկալել ենք որպես ՄԻՊ գործունեությանը միջամտություն. Անահիտ Մանասյան
Քաղաքական
Տարբեր դերակատարների կողմից, բայց նաև կոնկրետ դերակատարի կողմից տարրատեսակ դրվագներ են արձանագրվել՝ ընդհուպ այնպիսի դրվագներ, որոնք մեր կողմից ընկալվել են որպես ՄԻՊ գործունեությանը միջամտություն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հայտարարությանն, ըստ որի՝ ՄԻՊ–ը քայլեր չի ձեռնարկում ՀՀ քրեակատարողական հիմնարկներում առկա մի շարք խնդիրները շտկելու ուղղությամբ:
«ՄԻՊ աշխատակազմը կարևոր է համարել խոսել այն մասին, որ Հայաստանում կա կոնկերտ արարքների համար պատասխանատվության ինստիտուտ։ Կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ իմ պաշտոնավարման ընթացքում չի եղել որևէ դեպք, երբ ՄԻՊ աշխատակազմը հաղորդում ներկայացրած լինի արարքին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյա, թեև ունի դրա հնարավորությունը»,–նշել է Մանասյանը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու