Մտահոգիչ է, որ ՀՀ արդյունաբերության առաջատարը մեկ շաբաթ է՝ չի աշխատում․ Պապոյան
Քաղաքական
Որպես Էկոնոմիկայի նախարար, բնականաբար, մտահոգված ենք, որովհետև ՀՀ արդյունաբերության առաջատարը եթե մեկ շաբաթ չի աշխատում, դա ակնհայտորեն ազդելու է տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա։ Այս առով հնարավորինս մեզ համար ամենակատարյալ տարբերակը կլինի, որ հնարավորինս շուտ գործարանն սկսի աշխատանքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլին։
Հարցին, թե ինչ է անում կառավարությունն այս ուղղությամբ, նա պատասխանեց, որ դա արհմիության և հանքարդյունաբերական համալիրի ղեկավարության, աշխատակիցների տիրույթում գտնվող հարց է։ «Մենք շատ կուզենք, որ մեկ օր շուտ վերսկսվի հանքարդյունաբերության գործունեությունը»,– հավելեց նա։
Նա նշեց, որ մեր երկրի մի շարք խնդիրների արմատական հիմքն այն է, որ ինստիտուցիոնալ լուծումների փոխարեն՝ ամեն ինչ բերում են կառավարության դաշտ։
«Ամբողջ աշխարհում նման հարցերը լուծվում են ուժեղ արհմիություններ ունենալու միջոցով, օրենսդրության շրջանակներում և պետք է այդ ամենը զարգանա»,– ասաց Պապոյանը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ