Սպանությունից հետո Մերձավանի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել
Իրավունք
Երեկ՝ փետրվարի 5-ին, Մերձավանում տեղի ունեցած սպանությունից հետո բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։ Այս մասին Euromedia24-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նշենք, որ Մերձավանի գյուղապետի տան ուղղությամբ կրակոցների դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի, նրանցից 3-ը ձերբակալված է։
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ երեկ զինված հարձակման հետևանքով կրակահերթ է իրականացվել Մերձավանի ղեկավարի տան ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է վերջինիս հորաքրոջ որդին, իսկ ընկերը՝ վիրավորվել:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)