Հրապարակվել են Մերձավանում տեղի ունեցած զինված հարձակման կադրերը
Հասարակություն
Համացանցում տեսանյութ է տարածվել Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ տեղի ունեցած զինված հարձակումից։
Հիշեցնենք, որ երեկ զինված հարձակման հետևանքով կրակահերթ է իրականացվել Մերձավանի ղեկավարի տան ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է վերջինիս հորաքրոջ որդին, իսկ ընկերը՝ վիրավորվել:
Euromedia24-ի հաղորդմամբ՝ Մհեր Ախտոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։
Նշենք, որ Մերձավանի գյուղապետի տան ուղղությամբ կրակոցների դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի, նրանցից 3-ը ձերբակալված է։
Տեսանյութը՝ Radar Armenia տելեգրամյան ալիքի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու