Որտե՞ղ եք Հայաստանում բռնապետություն տեսել. նախարար
Քաղաքական
«Որտե՞ղ եք Հայաստանում բռնապետություն տեսել»,– նման հռետորական հարց է հնչեցրելէկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում։
Նրա կարծիքով՝ Հայաստանում որոշ ուժեր միտումնավոր փորձում են իշխանություններին ուղղորդել դեպի բռնապետություն՝ միտումնավոր սադրանքներ կազմակերպելով վարչապետի, նրա ընտանիքի անդամների եւ կառավարության անդամների դեմ, որպեսզի «մի բան լինի», հետո նրանց մեղադրեն բռնապետության մեջ։
«Կհաղթի նա, ով հավատարիմ կմնա ժողովրդավարական արժեքներին»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ դա չի հաջողվի, եւ իշխանությունները շարունակելու են գնալ իրենց ճանապարհով։
