ԱՄՆ-ը կրճատել է USAID-ի անձնակազմը՝ ողջ աշխարհում 10 000 հոգանոց աշխատակազմից թողնելով միայն 294-ին. Reuters
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է կրճատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատակազմը՝ 10000-ից թողնելով 294 մարդու, գրում է Reuters-ը։
Կրճատումները կանդրադառնան աշխատողների 97%-ին։ Այսպիսով, ԱՄՆ USAID աֆրիկյան բյուրոյում իր աշխատանքը կպահպանի ընդամենը 12 մարդ, իսկ ասիական բյուրոյում՝ 8, հրատարակությանը հայտնել են աղբյուրները։
«Դա սարսափելի է», -USAID-ի նախկին ղեկավար Բրայան Էթվուդը: Նրա խոսքով՝ անձնակազմի զանգվածային կրճատումները գործնականում կկործանեն գործակալությունը։
Կոնգրեսի հետազոտական ծառայության տվյալներով՝ USAID-ի 10 000 աշխատակիցների երկու երրորդն այժմ աշխատում է Միացյալ Նահանգներից դուրս:
