Մյունխենի կոնֆերանսում Ուկրաինայի վերաբերյալ որևէ ծրագիր չի լինի. Քելլոգ
Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը Newsmax-ի եթերում հերքել է, որ Վաշինգտոնը ներկայացնելու է հակամարտության կարգավորման ծրագիր Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ, որը տեղի կունենա փետրվարի 14-16-ը։
Քելլոգն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացնելու է ծրագիրը այն բանից հետո, երբ իր թիմն այն ամբողջությամբ մշակի։
«Հաջորդ շաբաթ դա տեղի չի ունենա: Մենք մեծ քննարկումներ կունենանք Եվրոպայում բարձրաստիճան ղեկավարների հետ, իսկ հետո կվերադառնանք ԱՄՆ նախագահին՝ մեր պարզածով»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու