Հնդկաստանում փիղը հարձակվել է զբոսաշրջիկի վրա և սպանել նրան (տեսանյութ)
ԱյլՀնդկաստանի հարավում փիղը հարձակվել է Գերմանիայից ժամանած 77-ամյա զբոսաշրջիկի վրա։ Այս մասին գրում է Times of India թերթը։
Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 4-ին Անամալայ արգելոցում։ Ճանապարհորդ Մայքլ Շուլցն իր մոտոցիկլետով երթևեկում էր ճանապարհի երկայնքով և ուշադրություն չէր դարձրել մոտակայքում գտնվող վայրի փղին: Միաժամանակ կենդանուց մի քանի մետր այն կողմ կանգնած էին այլ վարորդներ։
Գերմանացին որոշել է շրջանցել փղին, սակայն կատաղած գազանը մի կողմ է շպրտել նրան ու իր մոտոցիկլետը։ Դրանից հետո օտարերկրացին ընկել է ճանապարհի եզրին։ Այդ ընթացքում բեռնատարի վարորդը ազդանշան է տվել՝ կենդանու ուշադրությունը շեղելու համար, սակայն անարդյունք։ Երբ Շուլցը ոտքի է կանգնել և շարժվել դեպի իր մոտոցիկլետը, կենդանին նրան տապալել է գետնին:
Զբոսաշրջիկը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է մոտակայքում գտնվող թեյի պլանտացիայի հիվանդանոց: Այնտեղ տղամարդուն առաջին օգնություն են ցույց ցուցաբերել, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել։
