Ֆիլիպիններում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել․ ողջ անձնակազմը զոհվել է
ԱՄՆ
Ֆիլիպինների հարավում ԱՄՆ պաշտպանության նախարարության ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով՝ զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր չորս մարդիկ, հայտնում է ԱՄՆ-ի հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարությունը:
Վթարը տեղի է ունեցել Մագուինդանաո դել Սուր նահանգում։ Պարբերականը նշել է, որ ինքնաթիռն օգտագործվել է «հետախուզության, հսկողության և հետախուզական աջակցության համար՝ ԱՄՆ ֆիլիպինյան դաշնակիցների խնդրանքով», և կործանվել է «սովորական առաքելության» ժամանակ:
Հրամանատարությունը հավելել է, որ կործանման պատճառները հետաքննվում են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)