ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն կարող լինել․ Իրանի գերագույն առաջնորդ
Իրան
Իրանը չպետք է բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ նրանք մեկ անգամ արդեն խաբել են Թեհրանին․ նրա հետ կնքել են միջուկային գործարք, չեն կատարել դրա պայմանները, չեն հանել հակաիրանական պատժամիջոցները և միակողմանիորեն խզել պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ մեկնաբանելով Իրանի հետ «մեծ գործարք» կնքելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք գործարք կնքեցինք ԱՄՆ-ի հետ, շատ զիջումներ արեցինք մյուս կողմին: Սակայն ամերիկացիները չկատարեցին համաձայնագրի պայմանները: Նույն մարդը, ով հիմա իշխանության մեջ է, խզեց պայմանագիրը: Մինչև իշխանության գալը, նրանք, ում հետ պայմանագիրը կնքվել էր, չէին կատարում այն» նրա խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։
