Կոնգրեսականը Բայդենին մեղադրում է «տրանսգենդեր կապիկների ստեղծման» ֆինանսավորման մեջ
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը 10 միլիոն դոլար է ծախսել հարկատուների փողերից՝ տրանսգենդեր կապիկների, մկների և առնետների ստեղծման և ուսումնասիրման համար։ Այս մասին հայտարարել է Հարավային Կարոլինայից ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Նենսի Մեյսը, գրում է EAdaily-ն։
«Անցյալ տարի հարկատուներից ավելի քան 10 միլիոն դոլար գումար է ծախսվել տրանսգենդեր կապիկների, մկների ու առնետների ստեղծման համար։ Այս դրամաշնորհներն օգտագործվել են ողջ երկրի համալսարաններում կենդանիների վրա տրանսգենդերների ինվազիվ վիրաբուժության և հորմոնալ թերապիայի ցավոտ և մահացու փորձարկումներ իրականացնելու համար», - ասել է Մեյսը:
