Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել կարապներին բախվելուց հետո
Այլ
Բրիտանիայում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել կարապներին բախվելուց հետո, գրում է Daily Mail-ը։
Գաթվիկի օդանավակայանից Կաբո Վերդե թռչող Tui ինքնաթիռը երկու կարապի հետ բախվելուց ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել։ Միջադեպը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ, երբ ինքնաթիռը գտնվել է մոտ 300 մետր բարձրության վրա։
Ըստ աղբյուրների՝ բախումը տեղի է ունեցել մոտ 300 կմ/ժ արագությամբ։ Թռչունները վնասել են ինքնաթիռի դիմապակին և էլեկտրոնային համակարգերը՝ ստիպելով օդաչուներին արտակարգ վայրէջք կատարել։
«Օդաչուները հրաշալի աշխատանք են կատարել ամենադժվար հանգամանքներում»,- ասել են փորձագետները։
Սպասվում է, որ ինքնաթիռի վերանորոգման արժեքը կկազմի 1 մլն ֆունտ, և օդանավը մի քանի շաբաթով չի շահագործվի:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ