Գոհ եմ, որ ինձ էլ են տուգանում, ես դրա համար պայքարել եմ․ Էկոնոմիկայի փոխնախարար
Քաղաքական
«Վերջերս մի գրառում էիք արել, որ ձեզ պարեկայինը տուգանել էր, ինչից շատ գոհ էիք։ Օրինակ՝ ինչո՞ւ եք դրանից գոհ, ինչո՞ւ Ձեզ չպիտի տուգանեին»,– նման հարց է լրագրողն ուղղել Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին։
«Գոհ եմ, որ ինձ էլ են տուգանում։ Ժամանակին պաշտոնատար անձանց չէին տուգանում, դրա համար։ Ճանաչելով ինձ՝ տուգանել են, ինչն ինձ համար շատ կարևոր է, ես դրա համար պայքարել եմ»,– ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ խախտում է կատարած եղել, փոխնախարարը պատասխանեց․ «Չմանրանա՛նք»։ Նրա խոսքով՝ այդ դեպքի մասին հրապարակել է, որպեսզի «բոլորն իմանան, որ ամեն ինչ ճիշտ է գնում»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ