Թրամփն ամերիկահայ փաստաբան Մայքլ Կավուկջյանին նշանակել է Նորվեգիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկահայ փաստաբան Մայքլ Կավուկջյանին նշանակել է Նորվեգիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այդ մասին ԱՄՆ նախագահը գրել է Truth-ի իր էջում։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մայքլ Է. Կավուկջյանը կծառայի որպես Միացյալ Նահանգների հաջորդ դեսպան Նորվեգիայի Թագավորությունում:
Մայքլը փայլուն փաստաբան է, ով ներկայումս ծառայում է White & Case-ում որպես ավագ գործընկեր: Նա նախկինում ծառայել է մեր երկրին որպես ԿՀՎ օպերատիվ սպա: Մայքլը Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է:
Շնորհավոր, Մայքլ»,– գրել է նա:
