Ճայթրուկը պայթել է այն կոնֆետի հետ շփոթած չինուհու բերանում
Այլ
Չինաստանից մի կին համտեսել է եղբոր բերած քաղցրավենիքը և բերանի խոռոչի վնասվածք ստացել։ Այս մասին հայտնում է China Press-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Չենդու քաղաքում։ Ինչպես ինքը՝ տուժողն է պատմել, չինական Ամանորին ազգականն իր համար քաղցրավենիք է գնել։
Ավելի ուշ նա հյուրասենյակում մթության մեջ հեռուստացույց դիտելիս որոշել է փորձել քաղցրավենիքը։ Երբ փորձել է կծել դրանցից մեկը, այն պայթել է հենց բերանում:
«Պայթյունից հետո նա բերանում թմրություն է զգացել, սակայն դա չի ազդել նրա ուտելու ունակության կամ ատամների վրա վրա», - հայտնում է հրատարակությունը։
Չինուհու բերանի խոռոչի կադրից երեւում է, որ նա այտի թեթեւ վնասվածք է ստացել։ Կնոջ խոսքով՝ պայթյունից հետո ցավ չի զգացել, բայց բերանից վառոդի հոտ է զգացել։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու