Ընդունում եմ այն մեղադրանքը, որ պետք է ավելի բաց լինենք, քանի որ մեր ժողովուրդն է բերել մեզ այստեղ․ Հայկ Սարգսյան
Քաղաքական
«Ոսկու առևտրով զբաղվողներն ասում են, որ ոլորտում կա խայտառակ մեծ ստվեր և դա կապված է հարկերի ոչ համաչափ լինելու, այսինքն՝ բարձր լինելու հետ։
Նրանք ասում են՝ հիմա մեր հարկերը բարձր է, ստիպված ստվերում ենք, ավելի քիչ ենք հարկ տալիս, ասում են՝ մեզ տվեք հնարավորություն, հարկը լինի մեկ տոկոս, խոստանում ենք՝ եթե 6 ամսում 2 անգամ հարկ չհավաքվի, ինչքան ուզում եք բարձրացրեք։ Այսինքն՝ իջեցնելով շեմը՝ կտաք հնարավորություն, որ մարդկայինով, տղայականով բոլորը պիտի ստվերից դուրս կգան, պիտի 100 տոկոսով աշխատեն մաքուր դաշտում, էն որ կողքի սեղանակիցն ասի՝ ամո՛թ է, ՀԴՄ խփի՛»,–այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ–ական պատագամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով ոսկու առևտրով զբաղվող տնտեսվարողների պահանջը։
«Կարող եք ավելի կոնսոդիլացված ձեր պահանջը ներկայացնեք, ես էլ խոստանում եմ ԱԺ Տնտեսական հանձնաժողովում դա ներկայացնել»,– նշեց նա՝ դիմելով տնտեսվարողներին։
Հայկ Սարգսյանը նշեց, որ ընդունում է այն մեղադրանքը, որ պետք է ավելի բաց ու հաշվետվողական լինեն, քանի որ «մեր ժողովուրդն է բերել մեզ այստեղ»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ