«Բալանսավորող» Փաշինյանն ուզում է Հայաստանը «ռուսական ծայրագավառից» վերածել «թուրքական վիլայեթի» (տեսանյութ)
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի հիմնական կողմնորոշումը դեպի Արևմուտք է, բայց նա առայժմ խուսափում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կտրուկ խզելուց, քանի որ չունի ժողովրդի քարտ-բլանշը: Euromedia24-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռուսաստանյան «Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի փորձագիտական խորհրդի նախագահ, արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի և Վաշինգտոնում Հայաստանի վարչապետի ելույթի մասին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին Վաշինգտոնի Ատլանտյան խորհուրդ կենտրոնում ունեցած ելույթում խոսել էր իր գլխավորած կառավարության բալանսավորված արտաքին քաղաքականության մասին՝ նշելով, որ դրա առանցքում Հայաստանի անկախության և ինքնիշխանության մակարդակի բարձրացումն է: Փաշինյանի խոսքով՝ անկախություն նշանակում է՝ քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածությամբ:
Իհարկե, պարզ է, որ այդ «քչերի» մեջ Փաշինյանն առաջին հերթին ու գլխավորապես նկատի ունի Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը: Բայց ո՞ր երկրներից կախվածությամբ է նա ուզում փոխարինել այդ կախվածությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հեղինակ՝ Արամ Սարգսյան


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը