Լարսը փակվել է բեռնատարների համար
Հասարակություն
Վերին Լարս տանող ճանապարհը 2 ուղղությամբ փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,- ասել է նա։
Հակոբյանը նշել է, որ թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու