Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 16 Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումը Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը 

Ինչ զարգացումներ կան Տիրան Խաչատրյանի գործով

Իրավունք

Իրավական առումով Տիրան Խաչատրյանին ներկայացված մեղադրանքը փուչ է, իսկ  կալանքը պատժի տարրեր է պարունակում՝ առանց դատավճռի, «Փաստինֆո»-ին ասել է ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։

Ինչպես հայտնի է՝  հունվարի 4-ին ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տիրան Խաչատրյանը։ Նրան մեղադրանք է  առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին՝ ռազմական դրության ընթացքում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ իբրև անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ, սակայն գեներալ-լեյտենանտը մեղադրանքը չի ընդունում։

Արմեն Անդրիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է՝ գործն ուղարկվել  է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, սակայն դեռևս առկա չէ տեղեկություն՝ մակագրման վերաբերյալ։ Կալանավորման որոշման դեմ բողոքի   վերաբերյալ որոշման հրապարակումը, պաշտպանի գնահատմամբ, անհայտ և անհասկանալի պատճառներով հետաձգվել է ։ Ընդ որում, հետաձգման վերաբերյալ գրավոր փաստաթուղթ չի ներկայացվել, պաշտպանին այդ մասին հայտնել են բանավոր։ Քրեական վարույթը քննվում է  2020թ․-ից, հինգ տարի նախաքննություն է իրականացվել, 2025թ․ հունվարին Տիրան Խաչատրյանին ձերբակալել են՝ կալանավորման ներկայացնելու համար, կալանավորել՝ հիմքում դնելով այն հանգամանքը, թե «ակտիվ քննչական գործողություններ» պետք է իրականացնեն, իսկ կալանավորումից մեկ-երկու օր հետո քննչական գործողություններ են իրականացվել՝ չորս անձի հետ առերեսում է իրականացվել, հետո գործն ուղարկել դատարան։

«Տիրան Խաչատրյանը 1,5 ամիս նստած սպասում է, որ գործն ուղարկեն դատարան, մինչդեռ կալանավորման հիմքում դրել էին, որ պետք է ակտիվ քննչական գործողություններ իրականացվեն»,- ասել է փաստաբանը։

Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ում հետ է իրականացվել առերես հարցաքննությունը, միայն նշել է՝ ՊՆ-ի՝ այդ օրերի  հարավային խմբավորումների սպայական ղեկավար կազմն է, նրանց մի մասը շարունակում  է ծառայությունը ՊՆ-ում։ Քրեական գործով այլ ցուցմունքներ ևս կան, սակայն վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ պետք է չորս անձանց հետ առերեսումներ տեղի ունենան։

Մինչև ձերբակալությունն՝ այս հինգ տարիների ընթացքում Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ բազմաթիվ քննչական գործողություններ են իրականացվել, փաստաբանի փոխանցմամբ՝ վկայի կարգավիճակով ավելի քան տասն անգամ հարցաքննվել է՝ նույն հանգամանքների վերաբերյալ։

«Այնպես չէ, որ այդ հանգամանքները նախկինում անհայտ են եղել, հիմա հայտնվեցին։ Ավելի քան տասն անգամ հարցաքննվել է, դրանից հետո  որևէ գործողություն չի իրականացվել, հիմա՝ վերջին պահին ձերբակալել են, կալանավորել, գործն ուղարկում են դատարան»,- ասել է փաստաբանը։

Ի՞նչ խնդիր էին լուծում  այդ պայմաններում կալանավորելով․ փաստաբանը նշել է՝   կալանքը պատժի տարրեր է պարունակում՝ առանց դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի։

«Իրավական առումով՝ որևէ խնդիր ես չեմ տեսնում՝ լուծման համար»,- ասել է նա։  

Փորձում են պատերազմում պարտության մեղքը բարդել գեներալների վրա՞․ փաստաբանը զերծ է մնացել գնահատականներից, միայն ընդգծել է՝ իրավական առումով այդ մեղադրանքը փուչ է։

Դատաքննությունից պաշտպանության կողմի ակնկալիքները մեծ են, սակայն փաստաբանը կարևորում է, որ դատաքննությունը դռնբաց լինի։

«Այնպես չլինի, որ ձևական առումով ասեն՝ ռազմական կամ պետական գաղտնիք է պարունակում, դռնփակ անցկացնեն։ Մենք վստահ ենք Տիրան Խաչատրյանի անմեղության վրա, վստահ ենք, որ դա հաստատվելու է, բայց դրա ճանապարհը շատ ավելի հեշտ կանցնենք, եթե դատաքննությունն անցնի դռնբաց և հասարակությունը տեղեկացվի, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է Անդրիկյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 16Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումըՍրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Ամենադիտված