Թրամփը հրաժարվել է X-ի դեմ հայցից
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է X-ի (Twitter-ի-խմբ.) դեմ դատական հայցից՝ իրեն հարթակից հեռացնելու պատճառով։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով դատական ծանուցմանը։
2021 թվականի հունվարին Կապիտոլիումի գրոհից հետո ԶԼՄ-ների մեծ մասը «չեղարկեց» Թրամփի հաշիվները, ինչը ստիպեց նրան դատական հայց ներկայացնել Twitter-ի, Facebook-ի և Google-ի դեմ։
Ընտրվելուց հետո ԱՄՆ նախագահը բարենպաստ պայմանավորվածություններ ձեռք բերեց բոլոր այդ ընկերությունների ղեկավարների հետ։ Չնայած այն հանգամանքին, որ քաղաքական գործչի հաշիվների մեծ մասը վերականգնվել է, 2022 թվականի փետրվարի 21-ից նրա հրապարակումների մեծ մասը տեղադրվել է իր ստեղծած Truth Social սոցիալական ցանցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)