Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է 

Պնդում էին, թե Վրթանես Փափազյանը բոշայական ծագում ունի

Գիտություն և Մշակույթ

Առաջին անգամ Փափազյանին տեսել եմ կինոյում, ոչ թե հանդիսատես հասարակության մեջ, այլ էկրանի վրա: Չեմ հիշում՝ 1909 թե 10 թվին իմ ծննդավայրում, ամռանը, երբ ավանը լիքն էր ամառողներով, տեղում հայտնի «Արագած» այգում ցույց էին տալիս Խրիմյան Հայրիկի (կաթողիկոսի) թաղումը՝ նկարահանված այն ժամանակվա պրիմիտիվ տեխնիկայով: Էկրանի վրա երևաց հուղարկավորների մի մեծ բազմություն՝ զգեստավորված հոգևորականների գլխավորությամբ: Առջևից խաչեր, խաչվառներ, ետևից՝ քաղաքացիներ, գյուղացիներ, խայտաբղետ մի հասարակություն, որն անվերջ դուրս էր հոսում վանքից:

Այս բոլորից հետո հանկարծ մեկուսի երևաց երկար, սև վերարկու հագած բարձրահասակ մի մարդ՝ փոքր, թխահեր գլխարկով և ոչ այնքան բարեկազմ մարմնով:

- Փափազյա՛նը, Վրթանես Փափազյա՛նը, - լսվեցին այս-այն կողմից, նկարը դիտողների շարքերից:

- Մինչ կկարողանայի ուշքս կենտրոնացնել՝ նրան ավելի լավ տեսնելու, նա անցավ այնպես արագորեն ու հանկարծորեն, ինչպես երևացել էր:
Այդ ժամանակ ես, իհարկե, կարդացել էի Փափազյանի գրեթե բոլոր երկերը և, թող ներվի ինձ ասելու, բոլորի մեջ էլ զգացել էի ինչ-որ չբավարարող մի բան: «…»: Փափազյանի երկերում զգում էի ինչ-որ անհամաչափություն ու աններդաշնակություն՝ ոճի, ձևի, բովանդակության, որ այն ժամանակ չէի կարող բացատրել, թե ինչո՛ւմն է այդ անհամաչափությունը, ճիշտ այնպես, ինչպես դժվար էր այդ պահին որոշել, թե ինչո՛ւմն է նրա մարմնի անհամաչափությունը: Հետո, տարիներ անց, հանդիպելով նրան հաճախ Թիֆլիսում և Երևանում, նկատեցի, որ երկար հասակի համեմատ՝ նրա ուսերը նեղ էին, գլուխը փոքր, իսկ թուխ, փափուկ մազերը մի ուղղությամբ չէին պառկում, ավելի շուտ' կարգին ձև չէին ստանում … Ապա՝ ուսի մեկը կարծես բարձր էր, մյուսը՝ ցածր. Ոտները երկար էին, իրանը՝ կարճ:
Ասելով, թե հաճախ հանդիպում էի Թիֆլիսում, դրանից պետք է հետևեցնել, թե նա ապրում էր այդ քաղաքում: Ոչ. նա Թիֆլիսում երևում էր ամռանները միայն: Ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Փափազյանը ամենաթափառ կյանք վարող հայ գրողն էր. դա նրա անհատական հակո՞ւմն էր, թե կյանքի ձախորդ պայմաններն էին մղում նրան այդ բանին–պարզել չեմ կարող, սակայն ոմանք, երևի նկատի ունենալով նրա այդ թափառումները, պնդում էին, թե նա «բոշայական ծագում» ունի: Այդ ևս պարզել դժվար է, բայց փաստ է, որ նա ոչ մի տեղ երկար չէր մնում. մի երկու տարի ուսուցչություն էր անում, ասենք, Պարսկաստանում, ապա Ռումինիայում. մի տարի հետո նրա ձայնը գալիս էր կա՛մ Պարիզից, կա՛մ Կ.Պոլսից: Մերթ դասավանդում էր Երևանի գիմնազիայում, մերթ Շուշու թեմականում, և այսպես անվերջ … «…»:
Մի քանի տարի անց Ստ.Զորյանը կրկին հանդիպում է Փափազյանին, ով այսպիսի խորհուրդ է տալիս.

- Վերցրեք այնպիսի պաշտոն, որ չխանգարի ձեր գրական պարապմունքներին:

Չկա ավելի վատ բան, երբ պաշտոնը խանգարում է գրողին: Ես այդ փորձով գիտեմ, որովհետև միշտ եղել եմ խանգարված վիճակում:

- Հույս ունեմ հիմա ազա՞տ եք պաշտոններից, - հարցրեցի ես:

- Ազա՞տ… Ճակատագիրն ինձ այդպիսի բախտ չի տվել: Հիմա առավել ծանր պաշտոնի եմ, քան երբևէ:

Պարզվեց, որ նա Վաղարշապատի միջնակարգ դպրոցի տեսուչ է՝ ծանրաբեռնված է հազար ու մի վարչական, տնտեսական հոգսերով: Անապահով դպրոցն ուներ մեծամեծ կարիքներ, և այդ բոլորը պետք է հոգար ինքը, ամենի համար դիմումներ պետք է աներ ինքը: Դրա համար էլ եկել էր Վաղարշապատից:

- Այնպես որ գրելու համար մի ազատ ժամ չունեմ: Մինչդեռ այնքան թեմաներ ու պատրաստի սյուժեներ կան:
Իմ առջև նստած էր հայ անապահով գրողը, որ օրվա հացը վաստակելու համար մեռցնում էր իր մտահղացումները, ավյունը, ոգևորությունը:
- Հանճար էլ լինի մարդ ի՞նչ կարող է անել այս պայմաններում, - շարունակեց նա դառնացած: - Չէ, արվեստագետը պետք է միշտ ազատ լինի, որ ստեղծագործի լիասիրտ և արդյունք տա: Իսկ մենք ի՛նչ գրել ենք կամ գրում ենք՝ կատարում ենք ուրիշ գործերի ու պաշտոնի արանքում: Գրում ենք վազեվազ, թե շուտ անեմ վերջացնեմ, թե չէ պաշտոնի հետ կապված բաներ կգան կխանգարեն: Գրում ենք հևիհև ու… արդյունքը լինում է հասարակ. չի գոհացնում թե մեզ, թե ընթերցողին …

Նա շարունակեց այս ոգով, բերեց շատ խանգարիչ հանգամանքների օրինակներ մեր կյանքից ու եզրակացրեց դարձյալ.

- Չէ´, գրողը, արվեստագետը պետք է ազատ լինի: Բացարձակ ազատ,-կրկնեց նա և վերջացրեց գրաբար աֆորիզմով: - Ազատությունն է մայր բարյաց:

- Այդ ժամանակ Փափազյանն արդեն 53-54 տարեկան էր, շատ երկրներ տեսած, Եվրոպան ու Ասիայի մի մասը շրջած, կյանքի մեծ փորձով լեցուն, բայց տակավին չուներ այնպիսի պայմաններ, ավելի շուտ մեր իրականությունը չէր ստեղծել այնպիսի վիճակ, որ նրան հնարավորություն տար իր սիրած գործով զբաղվելու: Նա, ինչպես տեսնում էի մեր զրույցների ընթացքում, շատ կարդացած մարդ էր. Լավ գիտեր եվրոպական գրականությունը, ծանոթ էր և արևելյան՝ արաբական, պարսկական գրականությանը: Բայց երկու-երեք տարի չէր նստել մի տեղ, որ հանգիստ զբաղվեր՝ գրեր կամ մշակեր գրածները …

Հիշելով նրա թափառիկ կյանքը՝ ես հույս հայտնեցի, թե հիմա վերջապես կհաստատվի հայրենիքում և կյանք ու շունչ կտա իր հղացումներին, իր սյուժեներին:

- Ես էլ այդ հույսով եմ ապրում, - նկատեց նա: - Հույսն էլ չլինի՝ կորած ենք:

Մտադիր եմ դպրոցի գործերը կարգի դնել և … այնքա´ն նյութ կա, այնքա´ն գրելու բան … Որքան էլ ժամանակս սուղ է, այնուամենայնիվ գրում եմ պատմական մի գործ, հետո պիտի անցնեմ վերջին պատերազմին … Ինչքա՜ն նյութ կա… Մարդկային ի՜նչ ահավոր տրագեդիա ապրեց մեր ժողովուրդը և հերոսության ի՜նչ օրինակներ տվեց. Բայց մենք դեռ չենք կարողացել գրել մի կարգին բան … Սակայն պետք է գրել, պետք է գրել: Այնքա´ն նյութ կա, այնքա´ն նյութ …

Նա մեռավ փակ հիվանդանոցում, անկողնի մեջ, գարնան սկզբին, երբ բնության ձայները քնած էին դեռ: (Հիշեցնեմ, որ նա Ստ.Զորյանի «Պապն ու թոռը» պատմվածքի քննարկաման առիթով այսպիսի ցանկություն էր հայտնել. «Երջանիկ կլինի մարդ, որ իր պարտքը կատարի հասրակաւոթյան առաջ և այսպիսի մահ ունենալ … բնության մեջ, բնության ձայներն ականջիս …»):

Նրա թաղման օրը ասվեցին շատ ճառեր՝ նրա կյանքի ու գործի մասին, նրա մատուցած ծառայությունների մասին. Միայն մեկը խոսեց այն քար վերաբերմունքից, որ ամենախանդավառ մարդկանց մեջ անգամ սառեցնում է ավյունը և ոգևորությունը. խոսեց հայ գրողի անապահովությունից, որ չի կարողանում ապրել ուզած տեղը և գրի առնել իր հղացումների գեթ մի մասը:

- Պետք է այնպես անել, որ գրողը տա իր պոտենցիայի առավելագույնը մի կտոր հացի համար չհյուծի իրեն մի պաշտոնից մյուսին անցնելով:
Փափազյանը այլևս չէր լսում այդ ցանկությունները …

Նրա անապահով, թափառ կյանքը հանգստանում էր վերջապես:

Ստեփան Զորյանի «Հուշերի գիրք» գրքից
Նյութը՝ Ք.Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը
Ամենադիտված