Ռոնալդուն դատարանում հաղթել է «Յուվենտուսին»
Սպորտ
Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաղթել է «Յուվենտուսի» դեմ չվճարված աշխատավարձի վերաբերյալ դատական գործը։ Այս մասին հայտնել է La Gazzetta dello Sport-ը։
Թուրինի դատարանը մերժել է «Յուվենտուսի» բողոքարկումը՝ Ռոնալդուին 9.7 միլիոն եվրո վճարելու պարտավորեցնող որոշման դեմ։
Դատական հայցի պատճառ է հանդիսացել կորոնավիրուսի համավարակի ժամանակ ձեռք բերված գաղտնի համաձայնագիրը, որը թույլ էր տալիս ակումբին հետաձգել պորտուգալացի հարձակվողի աշխատավարձի մի մասի վճարումը։ Այս համաձայնագրի համաձայն՝ «Յուվենտուսը» Ռոնալդուին պարտք էր 9.8 միլիոն եվրո։ Ռոնալդուն սկզբում պահանջել էր գրեթե կրկնակի գումար՝ 19.9 միլիոն եվրո, սակայն 2024 թվականին արբիտրաժային դատարանը մասամբ էր բավարարել նրա պահանջը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)