Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում է (տեսանյութ)
Երեւանում քաղաքացիները շարունակում են բոյկոտի գործողություններ իրականցնել տրանսպորտի թանկացման դեմ:
Բոյկոտին մասնակցում են Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները, որոնք քաղաքացիներին հորդորում են չվճարել արդեն թանկացած ուղեվարձի համար:
Հիշեցնենք, որ փետրվարի մեկից ուղեվարձը դարձել է 150 դրամ, որը վերաբերում է նաեւ տրոլեյբուսներին և մետրոյին:
