Իտալուհին սայթաքել է և պատռել 16-րդ դարի կտավը
Այլ
Իտալուհին սայթաքել և պատռել է 16-րդ դարի նկարը Բրեշիայի պատկերասրահում։ Այս մասին գրում է Giornale di Brescia հրատարակությունը։
Վնասված գործը պատկանում է վարպետ Մորետոյի վրձնին և թվագրվում է 1522–1524 թվականներին։ Նկարն իրենից ներկայացնում է խաչվառ, որի մի կողմում պատկերված են երկու անհայտ սրբեր, իսկ մյուս կողմում Մարիամ Աստվածածինը` արմատական կրոնական շարժման ներկայացուցիչների ուղեկցությամբ։
«Կինը սայթաքել է և ընկնելիս ձեռքով դիպել կտավին։ Բարեբախտաբար, այցելուն չի տուժել», - ասել է Բրեշիայի թանգարանի հիմնադրամի տնօրեն Ստեֆանո Կարաջովը:
Նշվում է, որ նկարը կարող է ամբողջությամբ վերականգնվել: Քանի որ այն ապահովագրված է եղել, այն պատռած կինը չի պարտավորվի փոխհատուցել վնասը։
