ՄԱԿ-ում դատապարտել են պաղեստինցիների վերաբերյալ Թրամփի հայտարարությունները

Պաղեստինյան օկուպացված տարածքների հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի նախագահ Նավի Փիլեյը Գազայի հատվածից պաղեստինցիներին տեղահանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունները անվանել է էթնիկ զտումներ:
«Թրամփն ահավոր անտեղյակ է միջազգային իրավունքից և օկուպացիոն իրավունքից: Օկուպացված խմբի բռնի տեղահանումը միջազգային հանցագործություն է և հավասարազոր է էթնիկ զտումների», - ասել է Փիլեյը Politico-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը «վերահսկելու է» Գազայի հատվածը և պատասխանատու կլինի տարածաշրջանի վերակառուցման համար: Միաժամանակ նա Գազայի ներկայիս հատվածն անվանել էր «քանդելու ենթակա վայր» և հայտարարել, որ դրա բնակիչները պետք է ընդմիշտ մեկնեն այլ երկրներ՝ որպես իրենց բնակության վայրեր առաջարկելով, մասնավորապես, Հորդանանը կամ Եգիպտոսը։ Նա նաև չէր բացառել, որ ԱՄՆ-ը կարող է իր բանակն ուղարկել Գազա և խոստացել էր անձամբ այցելել այդ հատվածը։
