Այս 3 բառերն են բնորոշում առաջնորդին՝ զորություն, սեր, զգաստություն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
ՏեսանյութերԲագրատ Սրբազանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել․
«Այս 3 բառերն են բնորոշում առաջնորդին՝ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ՍԵՐ, ԶԳԱՍՏՈՒԹՅՈՒՆ
ԻՐԱԿԱՆ, ճշմարիտ, ՀԱՆՁՆԱՌՈՒ, նահատակվելու պատրաստ առաջնորդության կարիքն ունենք։
Աստված մեզ վհատության, երկչոտության, վախի, հուսահատության ոգի չտվեց, այլ ԶՈՐՈՒԹՅԱՆ, ՍԻՐՈ և ԶԳԱՍՏՈՒԹՅԱՆ. հենց այս 3 բառերն են բնորոշում առաջնորդին ու առաջնորդությունը։
Այսօր տեսնում ենք զորության փոխարեն վհատություն, վեհերոտություն և երկչոտություն։
Տեսնում ենք սիրո փոխարեն ատելություն։
Զգաստության փոխարեն տեսնում ենք հակառակը՝ թուլություն։
Իրական առաջնորդը ստանձնում է ոչ միայն լինելու քաջ, զորավոր, այլ նաև դա փոխանցելու նրանց, ովքեր ետևում են՝ ճիշտ գնահատելով իրականությունը՝ չվախենալ ո՛չ չարչարվելուց, ո՛չ պատասխանատվությունից, ո՛չ տառապանքից և ո՛չ էլ սեփական մեղքն ու սխալն ընդունելուց»։
