Քաղաքացիների 62,5%-ը բոյկոտի արդյունքում չի վճարել տրանսպորտի ուղեվարձը․ Արշակ Սարգսյան
Հրապարակումներ
Երևանի ավագնու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արձանագրենք, որ մեր քաղաքացիների 62,5% -ը բոյկոտի արդյունքում չի վճարել տրանսպորտի թանկ ուղեվարձը։
Սա արձանագրվեց այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Եթե 550.000 ուղևորի փոխարեն օգտվել է 206.000 ուղևոր, ստացվում է, որ մեծամասնությունը բոյկոտել է թանկ ուղեվարձը։ Սա միայն իրենց ներկայացրած թվերով ենք հաշվում։ Բայց իրականում ավելի շատ մարդիկ են բոյկոտում։
Շնորհակալություն մեր քաղաքացիներին։
Բոյկոտը շարունակում ենք»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու