Ավինյանը խոսել է մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու մասին
Հասարակություն
Մանկապարտեզներում նախկինում էլ են եղել բռնության դեպքեր, որոնք համապատասխան արձագանք ստացել են, և համապատասխան փոփոխություններ տեղի են ունեցել մեր կրթօջախներում, բայց, այնուամենայնիվ, հետագայում առհասարակ կանխարգելման և նման դեպքերի վերացման համար այս համակարգի կայացումը շատ կարևոր է: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման գործընթացին։
Նրա խոսքով՝ տեսախցիկները բաց հասանելիություն չպետք է ունենան, քանի որ այդ պարագայում իրավունքների խախտման հնարավոր դեպքերը բազմաթիվ են:
«Չենք ուզում չափից ավելի վերահսկողություն, բայց որոշակի չափավոր վերահսկողությունը մանկապարտեզներում պարտադիր պետք է»,- ասաց Ավինյանը։
