Ողբերգական վթար Արևշատ-Մրգանուշ ճանապարհին
Արտակարգ Պատահար
Արևշատ-Մրգանուշ ճանապարհին փետրվարի 9-ին, ժամը 17-ին,իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ «Օպել»-ի վարորդը՝ 45-ամյա Գևորգ Մ․-ն, մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն։
