Մեր մասին վատ քոմենթ գրողներն իրենց պադվալների աշխատողներն են, թող տանեն, իրենց ծոցը լցնեն․ տնտեսվարող
Հասարակություն
Ինչպես արդեն հայտնել ենք, տնտեսվարողները Կառավարության շենքի մոտ շարունակում են բողոքի ակցիան։ Նրանցից շատերը խուսափում են լրագրողների մոտ բարձրաձայնել իրենց խնդիրը՝ վախենալով համացանցում իրենց հասցեին վատ մեկնաբանություններից։
«Անասունի նման գրում եք առանց հասկանալու ․․․ Քոմենթ գրողներն իրենց աշխատողներն են, որ պադվալներում նստած լավ քոմենթները ջնջում են, հակառակը՝ գրում»,– ասաց տնտեսվարողներից մեկը։
Լրագրողի ճշտող հարցին, թե ֆեյքերին նկատի ունեն, հավաքվածներից մեկը դրական պատասխան տվեց։
«Ոչ մեկի քոմենթը չեմ կարդում, ոչ էլ վիրավորում, արհամարհած ունեմ, որովհետև իրենց արարքից տեսնում եմ՝ իրենք ով են, ինչ քոմենթներ կարող են գրել։ Թող գրեն, տանեն իրենց ծոցը լցնեն»,– ասաց նա։
