ԱՄՆ-ի հետ համաձայնագրի կնքումը չի բխի Իրանի ազգային շահերից․ Ռեզա Արեֆ
Իրան
ԱՄՆ-ի հետ նոր համաձայնագրի կնքումը չի բխի Իրանի ազգային շահերից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ը երբեք վստահելի չի եղել և այժմ չի կարելի վստահել: ԱՄՆ-ի հետ գործարքը պետք է շահավետ լինի երկու կողմերի համար: Այսօր մենք չենք կարծում, որ ԱՄՆ-ի հետ գործարքը կբխի մեր շահերից»,- ասել է նա Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում:
Արեֆը ելույթ է ունեցել Թեհրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։
