Ո՞ւր են գնացել միլիոնավոր դոլարները․ պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Քաղաքական
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից բացվածք են տվել USAID գրասենյակի Հայաստանում ծավալած գործունեության ու ծախսերի վերաբերյալ միայն 2024 թ. կտրվածքով։ Ըստ գրասենյակի հաղորդման՝ 2024 թ․ սեպտեմբերին ստորագրված ՀՀ և ԱՄՆ միջև դրամաշնորհային համաձայնագրի փոփոխության արդյունքում սահմանված 250 մլն դոլարի շրջանակից Հայաստանին 2024 թ. վերջի դրությամբ հատկացվել է շուրջ 110 մլն դոլար, որն օգտագործվել է 2 գրանտային ծրագրի համար, շուրջ 49 մլն դոլարը՝ «ժողովրդավարական անցման խթանում», շուրջ 61 մլն դոլարը՝ «Տնտեսական անվտանգության բարելավում» գրանտային ծրագրի ուղղությամբ:
Ըստ այդմ՝ տարեվերջին ընդամենը մի քանի ամսում հատկացված 110 միլիոն դոլարն իրացվել է այս ուղղություններով՝ «ժողովրդավարական անցման խթանում» գրանտային ծրագրով
• օրենքի գերակայությանը և մարդու իրավունքներին նպատակի ներքո իրականացվել է 6,6 մլն դոլար արժողությամբ ծրագիր,
• լավ կառավարմանը՝ շուրջ 18,9 մլն դոլար,
• քաղաքական մրցակցությանը և փոխհամաձայնության ձևավորմանը շուրջ 8 մլն դոլար ,
• քաղաքացիական հասարակությանն ու ԶԼՄ-ներին 13,6 մլն դոլար,
• մարդասիրական օգնությանը ՝ 1 մլն դոլար է հատկացվել: «Տնտեսական անվտանգության բարելավում» ծրագրի ուղղությամբ հատկացված միջոցներով իրականացվել է,
• մասնավոր հատվածի արտադրողականությանը աջակցություն՝ շուրջ 29,8 մլն,
• աշխատուժի զարգացմանը՝ շուրջ 3,2մլն դոլար,
• էներգետիկ ծառայություններին շուրջ 25,8 մլն դոլար,
• մարդասիրական օգնությանը 1 մլն դոլար:
