ՈւՂԻՂ. Լարված վիճակ Հաղթանակ թաղամասում. ոստիկանական զորք է կուտակվում
ՀասարակությունԵրեւանի հաղթանակ թաղամասի բնակիչներն այսօր փակել են ճանապարհը և պահանջում են, որ կառավարությունը լուծում տա իրենց հողային խնդիրներին։
Բնակիչները տևական ժամանակ է` չեն կարողանում գործարքներ անել կամ կառուցապատում սկսել իրենց սեփական հողերի վրա։
Ժամանակին հողաբաժանման արդյունքում գյուղատնտեսական նշանակության հողերի կարգավիճակ է փոխվել, դրանք ճանաչվել են սանիտարական եւ այդ պատճառով մարդիկ չեն կարողանում իրենց սեփականաշնորհման վկայականները փոխարինել։
«Խնդիրը հին է, բայց հիմա դարձել է արդեն անլուծելի: Դիցուք, գերեզմանատան հետ կապված խնդիր ունենք. կառավարությունը ինչ-որ միջազգային նորմով հաստատել է, որ յուրաքանչյուր գերեզմանատուն, որը չունի պարսպապատ հատված, 300 մետր շառավղով արդեն սանիտարական գոտի է, իսկ դրան հարակից հատվածները բնակիչների հողատարածքներ են, որոնք չեն կարող շահագործել, հողի նշանակությունը փոխել, վաճառել կամ մեկ այլ գործարք իրականացնել»,-դժգոհում են բնակիչները։
Ոստիկանական ուժ է կենտրոնացել բողոքի ակցիայի վայրում։
