Ինչու է ԱՄՆ-ը հրաժարվել F-16 և F-35 թռիչքների ծրագրերից
ԱՄՆ
Հնդկաստանում Ռուսաստանի դեսպան Դենիս Ալիպովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հրաժարվել է F-35A և F-16 կործանիչների թռիչքային ծրագրերից Aero India 2025 օդատիեզերական ցուցահանդեսում, քանի որ այնտեղ ցուցադրվելու է Սու-57-ը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Հնդկաստանում մեր Սու-57-ի ցուցադրության մասին իմանալուց հետո ամերիկյան ընկերությունները հրաժարվեցին F-35A և F-16 թռիչքների ծրագրերից»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ԱՄՆ-ը պատրաստ չէ Ռուսաստանի հետ արդար պայքարի։ Հինգերորդ սերնդի Su-57E կործանիչն առաջին անգամ կմասնակցի Aero India միջազգային ավիաշոուին։
Փետրվարի 10-ին Հնդկաստանում բացվեց Aero India 2025 15-րդ միջազգային օդատիեզերական ցուցահանդեսը, որն անցկացվում է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի (IAF) Yelahanka ավիաբազայում և որը Ասիայի ամենամեծ ավիացիոն ցուցահանդեսն է:
