Բաքուն կպահանջի՝ ՀՀ-ն պիտի 3 տանկ ունենա, 10 ՀՄՄ, 100 հոգի էլ զինվոր՝ որպես Փաշինյանի պատվո պահակախումբ. ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյան
Քաղաքական
Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը միջանցք տա։ Միջանցքի սահմանման մեջ է գաղտնիքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Եթե Ադրբեջանն ասում է՝ իմ ապրանքները պետք է անխոչընդոտ մտնեն և դուրս գան, դա նշանակում է միջանցք է պահանջում: Հիմա Փաշինյանը սահմանափակ հսկողության մասին է խոսում: Սահմանափակը ո՞րն է, ուղղակի նայել, բարևել գնա՞լ:
Եթե այդ ռեժիմը տարբերվում է, ենթադրենք M1 մայրուղու վրա գործող ռեժիմից, նշանակում է դա արդեն քո ամբողջական ինքնիշխանության տակ գտնվող տարածք չէ:
Ադրբեջանը դա էլ չի ընդունում, որովհետեւ ամբողջական վերահսկողություն է ուզում, այսինքն՝ մտնեմ, դուրս գամ, չհամարձակվես ստուգել: Ադրբեջանը կարող է նաև պահանջել Հայաստանի ամբողջական ապառազմականացում: Հայաստանը պետք է ունենա երեք հատ տանկ, չգիտեմ, 10 հատ БМП, մի 100 հոգի էլ զինվոր, որ Փաշինյանի համար պատվո պահակախումբ կանգնեն»,-ասաց նա:
