Աբովյան քաղաքում դրիֆթ արած 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)
ՏեսանյութերՕրերս սոցիալական կայքերում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես է «Նիվայի» վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում անկանոն և կատարում դրիֆթ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Կոտայքի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 7-ին, ժամը 18.05-ին, Աբովյան քաղաքում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Բալահովիտ գյուղի 21-ամյա բնակիչը և «Նիվայով» հանդերձ տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն