Իրանի ԶՈւ-ն ավելի լավ վիճակում է, քան՝ երբևէ ․ Գլխավոր շտաբի պետ
Իրան
Իրանի զինված ուժերը պատրաստ են արձագանքել ցանկացած արտաքին սպառնալիքի։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Զինված ուժերը ավելի լավ վիճակում են, քան երբևէ և պատրաստ են արձագանքել ցանկացած սպառնալիքի»,- գեներալի խոսքերն է մեջբերում Իրանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
