Երբ կշարունակվի Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը
Քաղաքական
Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 13-ին, այս մասին հայտնում են ադրբեջանական աղբյուրները։
Հիշեցնենք, որ Վարդանյանի պաշտպանի կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները մերժվել են, դրանք մասնավորապես վերաբերել են մեղադրողի կողմից օգտագործվող բոլոր գրավոր փաստաթղթերի և նյութերի պատճենների տրամադրմանը, գրավոր փաստաթղթերի և նյութերի՝ ռուսերենով կամ անգլերենով տրամադրմանը, որպես «ապացույց» կցված տեսանյութերի հասանելիության ապահովմանը, ինտերնետ կապի ապահովմանը՝ պաշտպանության համար անհրաժեշտ նյութերին հասանելիություն ունենալու համար: Նշվում է, որ մինչև հիմա Ռուբեն Վարդանյանի համար բանավոր թարգմանել է մեղադրական եզրակացության և «ապացույցների» հինգ տոկոսից էլ քիչ մասը։
Նշենք նաև, որ Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացված է: Արցախի նախկին նախագահների և մյուսների գործի հաջորդ նիստը փետրվարի 11-ին է:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ