Երևանում 26-ամյա երիտասարդն իր մոտ ապօրինի զենք և զինամթերք է պահել․ նրան հայտնաբերել են
ՀասարակությունՓետրվարի 10-ին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքի բնակիչ 26-ամյա երիտասարդն իր մոտ պահում է ապօրինի զենք և զինամթերք:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները Լվովյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են մարտական երկու ատրճանակ, 2 փամփշտատուփ՝ լիցքավորված մեկական փամփուշտով։
Երևանի բնակիչ 26-ամյա երիտասարդը, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել է քննչական բաժին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու