Մենք խոստացել ենք, որ կաշխատենք «Հաղթանակ» թաղամասի խնդրի ուղղությամբ. Գալջյան
«Պարոն Գալջյան, լա՞վ եք»,– լրագրողը Հաղթանակ թաղամասի բնակիչների խոսքը փոխանցեց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին։
Լրագրողը հիշեցրեց, որ երեկ Հաղթանակ թաղամասի բողոքի ակցիա անող բնակիչները հայտարարում էին, որ Գալջյանը ստել է և չի կատարել իր խոստումը, ինչին ի պատասխան վերջինս նշեց։
«Խոստացել ենք, որ կաշխատենք այդ ուղղությամբ և պարոն Փամբուխչյանը օրեր առաջ հանդիպել է նրանց հետ։ Պրոցեսի մեջ է։ Վերջին 2 տարում միայն այդ հարցով 96 որոշում է կայացվել, այն դեպքում, երբ նախորդ տասնամյակներում որևէ որոշում չի կայացվել։ Ակնհայտ է, որ պրոցեսն առաջ է գնում»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու