Նախկինում չոքեչոք էինք երթևեկում, հիմա՝ մի քիչ անհարմար․ դրանք տարբեր մոլորակներ են․ ՔՊ-ական Լևոն Լևոնյան
Քաղաքական
Այո, տրանսպորտի թանկացումը ես համարում եմ արդարացված։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու նստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Լևոն Լևոնյանը։
«Բազմաթիվ ֆակտորներ կան, սկսած գնաճից, տրանսպորտի որակի փոփոխությունից, վարորդների աշխատավարձերի բարձրացումից և այլ հանգամանքներից»,- նշեց նա։
Դիտարկմանը, թե նախկինում քաղաքացիները գազելների մեջ էին խցկված երթևեկում, հիմա՝ ավտոբուսների մեջ՝ Լևոնյանը հորդորեց չհամեմատել անհամեմատլին․ «Եկեք անհամեմատելին չհամեմատենք։ Դրանք տարբեր մոլորակներ են, մի տեղ կյանքը գոյատևելու, կռացած և չոքեչոք ապրելու մեջ է, իսկ մյուս տեղում մի քիչ անհարմար է։ Դա է զուտ տարբերությունը»,- ասաց ՔՊ-ականը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու