Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն է. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
ՌԴ-ն պետք է գործողություն իրականացներ այն ժամանակ, երբ ադրբեջանական ռազմական ուժերը ներխուժեցին ՀՀ պետական տարածք։ Սակայն այդ իրավիճակում նույնիսկ քաղաքական գնահատական չտվեց Մոսկվան։ Եղան միայն ինչ-որ պատճառաբանություններ իբր մեր սահմանը դելիմիտացված չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀ-ն դիտարկում է արդյոք Մոսկվայի միջնորդական ջանքերը ՀՀ-Ադրբեջան սահամանային հարցի լուծման համատեքստում
«Գալ և ասել, որ կարող են միջնորդ դառնալ․․․ ընդունում եք չէ՞, որ հայկական կողմը կարող է դրան թերահավատորեն մոտենալ։ Մենք ունեցանք նոյեմբերի 9-ի համաձայնագիր, ըստ որի Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները պետք է պաշտպանեին Արցախում մնացած հայ ժողովրդին, բայց հիմա ուր է ռուս խաղաղապահ զորքը և ուր է հայ ժողովուրդը»,- նշեց Սիմոնյանը։
ԱԺ նախագահի խոսքով Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն է։ Սիմոնյանը անդրադառնալով այս հարցին շեշտեց, որ նոյեմբերի 9-ի ամաձայնագրի կնքումից օրեր անց ՌԴ նախագահն անձամբ է պնդել, որ Արցախը Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք է։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու